Թուրքիայից Հայաստան եկող քաղաքացու մոտ 3.5 կգ դեղորայք է հայտնաբերվել. ՊԵԿ

Քաղաքացին հայտնել է, որ դեղորայքի առկայության մասին չի իմացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիս — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված 3.5 կգ դեղորայք է հայտնաբերել: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ–ի պաշտոնական էջից։

«Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել»,–նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։

ՊԵԿ գլխավոր տեսուչը խոշոր չափի կաշառք է ուզել և ստացել

Թրաֆիքինգի մեջ կասկածվող ՌԴ քաղաքացին Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել

Դեղորայքը որպես ուղեկցվող բեռ քաղաքացուն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 30կգ դեղորայք