Հայաստանի որոշ հատվածներում ինտենսիվ անձրև կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին անձրև է տեղալու Հայաստանի շրջանների զգալի մասում և Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Առաջիկա օրերին` հուլիսի 27-30-ը, Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով, հունիսի 28-30-ն առանձին վայրերում ինտենսիվ անձրև կգրանցվի: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ որոշ հատվածներում չի բացառվում նաև կարկուտի հավանականությունը։

Սուրճն օգնում է պայքարել շաքարախտի ու ճարպակալման դեմ. սենսացիոն բացահայտում

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Նշված ժամանակահատվածում անձրև ու ամպրոպ կգրանցվեն նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի մինչև 15-20 մ/վ–ի։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ջամերին կտատանվի 35-37 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +20 աստիճան։

Ինչ է անում բանգլադեշցի Անդոն ԱՄՆ–ում. երևանցին ոչ մի կերպ չի ընտելանում «գործ տալուն»