Ոչ թե ֆիլմ-հակաուտոպիա, այլ իրական մեռյալ քաղաք. տեսանյութ` Արիս քաղաքի պայթյունից

Ղազախստանի Հարավղազախստանյան մարզի զորամասում ուժգին պայթյուն է թնդացել։ Մարզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, Արիս քաղաքի բնակիչները տարհանվել են։ Համացանցում մահացած, լքված քաղաքի կադրերն են հայտնվել։ Տեսանյութն ասես սարսափ ֆիլմից մի հատված լինի։
Sputnik

Քաղաքի բնակիչներին մոտակա բնակավայրեր են տեղափոխել։ Այնտեղ մոտ 45 հազար մարդ է ապրում։ Այժմ մարդաշատ քաղաքի փոխարեն ահասարսուռ տեսարան է բացվում։

Նշենք` պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել, մեկը` տեղաբնակ է, մյուսը` զինծառայող։ 165 մարդ բուժօգնության են դիմել, 89–ը հիվանդանոց են տեղափոխվել, 18–ը` երեխաներ են, 18–ը` հղի կանայք են, 15–ը` վերակենդանացման բաժանմունքում են գտնվում։