Ոստիկաններն Արարատի մարզում ապրող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում ստուգումներ են անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
«Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերը Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն ևս բերման են ենթարկել։
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեսանյութում: