Թբիլիսիում բախումների հետևանքով տուժած Դավիթ Գրիգորյանին վիրահատել են

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին նոր տեղեկության դեպքում հանդես կգա հայտարարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Թբիլիսիում բախումների հետևանքով տուժած  Դավիթ Գրիգորյանին վիրահատել են։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

Ընդհարումներից հետո Թբիլիսիում ձերբակալված Մինաս Մինասյանին ազատ են արձակել

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը վնասվածքներ էր ստացել գլխի շրջանում։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։

«Բոլոր ուղևորներին բաց են թողել, բացի մեկից». Լարսում մնացած ավտոբուսը ճանապարհ է ընկել

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով։