Քոչարյանի քրեական գործում ոչ մի քաղաքական հետապնդում չկա. «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները լրագրողների հետ հանդիպմանը չցանկացան խոսել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացքող քրեական գործի զարգացումների, դրան տրվող գնահատականների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տարվող քրեական գործում ոչ մի քաղաքական հետապնդում չկա: Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական հերթական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:

ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

«Մենք գտնում ենք, որ գործընթացը տեղի է ունենում օրինականության սահմաններում, Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»,-ասաց նա` արձագանքելով Քոչարյանի` ԱԱԾ բակում արած այն հայտարարությանը, թե երկրում ոչ օրենք կա, ոչ օրինականություն:

Քոչարյանի կալանավորման անհրաժեշտությանն ու գործի քննության ընթացքի վրա նրա հնարավոր ազդեցության մասին հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ այդ հարցը ԱԺ-ի օրակարգում չի գտնվում ու լրագրողներին հորդորեց անցնել իրենց իրավասության հարցերի:

«Ձեր հարցին պատասխանելու համար պետք է տիրապետել գործի փաստական հանգամանքներին, որոնց մենք օբյեկտիվ պատճառներով չենք տիրապետում»,- ասաց նա:

Հիշեցնենք` հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել։

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Մինչ այդ Քոչարյանը շուրջ 1 ամիս ազատության մեջ էր։ Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նրան կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Մայիսի 16-ին Արցախի նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։ Մայիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նորք վարչական շրջանների դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել:

Կարևոր է դատավորի անձը, որը տղամարդկություն կունենա օրենքով առաջնորդվել. Լևոն Քոչարյան

Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին որոշում կայացրեց նաև Սահմանադրական դատարան դիմելու, Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու, ինչպես նաև դատական գործը դարձյալ Ընդհանուր իրավասության  դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին: