ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիր է այսօր ստորագրել Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
«Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից»,–ասված է Բակո Սահակյանի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի հունիսի 11–ի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։