ՌԱԴԻՈ

Ներհիվանդանոցային վարակների ռիսկ միշտ կա. Ռոմելա Աբովյանը` Մալայանում գրանցված դեպքի մասին

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը խոսում է ներհիվանդանոցային վարակների ռիսկայնության մասին։
Sputnik

Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում նա նաև անդրադարձել է վերջերս Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին: 

Avastin–ի գաղտնիքը. Մալայանի սկանդալային դեղից միայն Հայաստանում չեն տուժել. մանրամասներ

Բոլորովին վերջերս Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո հիվանդների մոտ առաջացել էին տեսողության հետ կապված խնդիրներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում փորձաքննության էին ներկայացվել օգտագործված ներարկիչի երեք նմուշ: Պարզվել էր, որ հիվանդներին ներարկված դեղամիջոցը եղել էր ոչ մանրէազերծված, ոչ մաքուր, չէին պահպանվել ներարկման կանոնները, ինչի հետևանքով դեղը ներարկիչի մեջ քաշելու ընթացքում տեղի էր ունեցել երկրորդային աղտոտում:

Սկանդալային դեղը «Նատալի ֆարմից» չեն գնել. Արսեն Թորոսյանը հաստատեց տեղեկությունը

Անդրադառնալով ներհիվանդանոցային վարակների հարցին՝ մասնագետը նշեց, որ ռիսկերը միշտ եղել են և դեռ պահպանվում են: «Պարզապես պետք է մշտապես հետևել հիգիենայի կանոններին և կատարել դեղերի ընդունմանն առնչվող ու ներարկումներին վերաբերող պահանջները»,- հորդորում է Ռոմելա Աբովյանը:
Հիշեցնենք, որ Մալայան ակնաբուժական կենտրոնում գրանցված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը: