Կանանց սպանության վերջին 2 դեպքում էլ սպանողները հոգեբուժարանում են գրանցված եղել. Դուրյան

Սեփական կնոջը սպանողներից մեկը, ով հոգեբուժարանում է գրանցված եղել, հրաժարվել էր իրեն անհրաժեշտ դեղորայքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հայաստանում գործող հոգեբուժարանների հետ կապված խնդիրներ կան, քանի որ վերջին երկու դեպքը, երբ ընտանիքում բռնություն էր կատարվել, և երկու կին սպանվել էր, երկու բռնարարներն էլ գրանցված են եղել հոգեբուժարանում։ «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Ինչպես է 20–ամյա աղջիկն իր կամքից անկախ պահվել հոգեբուժարանում. ՄԻՊ–ը մանրամասներ պատմեց

«Պարզվել է, որ բռնարարներից մեկն ընդհանրապես չէր ընդունում դեղորայքը, որը նշանակվել էր նրան։ Հոգեբուժարանների հետ կապված մենք համակարգային մի շարք խնդիրներ ունենք»,–ասաց նա։

Նրա խոսքով` խնդիրներ կան նաև այն երեխաների հետ կապված, որոնք մի փոքր այլ վարք են դրսևորում, և ընտանիքը չի զբաղվում երեխայով։ Արդյունքում, ըստ Դուրյանի, այդ երեխաները հայտնվում են մուրացիկի կարգավիճակում։

Սև «բաբըչկա», ծաղկավոր վարտիք. հեղափոխական դրես-կո՞դ, թե՞ նորաձև թրենդ վարչապետից

Պաշտոնյան անդրադարձավ նաև հանցագործություն կատարող անչափահասներին` ասելով, որ, ճիշտ է` իրենք հպարտորեն հայտարարում են, որ 1 անչափահաս է «Աբովյան» ՔԿՀ–ում պատիժ կրում հանցագործություն կատարելու համար, սակայն մյուսներն իրենց պատիժը կրում են տանը։ «Տարվա կտրվածքով 200-300 անչափահասներ ենք ունենում, որոնք փոքր կամ միջին ծանրության հանցագործություն են կատարում ու տանը կրում պատիժը։ Սակայն ակնհայտ է` ընտանիքը երբեք չի զբաղվում երեխայի վերափոխման հարցով։ Մենք վերականգնողական կենտրոնների կարիք ենք զգում, քանի որ միջանկյալ օղակ` ընտանիքի ու գաղութի միջև, չկա»,–ասաց Դուրյանը։

Սոցցանցերում վտանգավորության աստիճանի մեծ է անհանդուրժողականությունը. ՄԻՊ–ն անհանգստացած է

Նրա խոսքով` նաև հենց այդ միջին օղակի բացակայության պատճառով են երեխաները գաղութում հայտնվում։ Ըստ Դուրյանի` ընտանիքի հետ աշխատանքներ տանելու կարիք կա։