ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանի մահվան դեպքը ՀՀ քննչական կոմիտեի չորրորդ կայազորային քննչական բաժնում որակվել է որպես ինքնասպանություն։
«2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք»,– հայտնում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։
Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Նշված հոդվածը նախատեսում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը և պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Արցախում 25 տարեկան զինծառայող է մահացել. ՊՆ
Հիշեցնենք` այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում հայտնել էր զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանի մահվան մասին` չմանրամասնելով դեպքի հանգամանքները։
Մամուլում, սակայն, տեղեկություններ կային, որ Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանը հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում և հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի զինվորական զորավարժարանից։
Զինծառայողը վնասվածք է ստացել աչքի շրջանում. ձերբակալվել է ծառայակիցը. նոր մանրամասներ