Հայաստանում 19 տարեկան զինծառայող է մահացել

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը:  Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հանգամանքները պարզվում են»,–գրել է նա։

Զինծառայողների խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Տոնոյան

Shsamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել  այսօր Արմավիրի մարզում:

«Ժամը 13:20-ի սահմանում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում»,–գրում է կայքը։

Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի զինվորական զորավարժարանից։ Նա ժամկետային զինծառայող էր:

Դավիթ Տոնոյանը տեսակցել է հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողին. լուսանկարներ