Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Հնդկաստանի 30–ամյա քաղաքացին վիճել է 24–ամյա համերկրացու հետ. դանակ է «գործի դրվել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Երեկ Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա մի տղամարդ։

25–ամյա աղջկա դին թաքցրել է խորդանոցում. կա ձերբակալված. նոր մանրամասներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն ակնհայտորեն ծեծի ենթարկված է եղել, քանի որ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ են հայտնաբերվել։

Հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ վնասվածք ունեցող Հնդկաստանի ևս մեկ քաղաքացու են հայտնաբերել. 24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։ 

Ժամկետային զինծառայողը կրակել է ինքն իրեն. նոր մանրամասներ

Ըստ հանրակացարանում շրջանառվող տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու համաերկրացի երիտասարդը վիճել են իրար հետ ու ծեծել իրար։ Այդ ընթացքում էլ մեկը դանակով կտրել է մյուսի ականջի մի մասը։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։