Թթվային առուներն ու հանքային թափոնները վտանգում են կապանցիների առողջությունը. Գալստյան

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Կապանում վերջերս տեղի ունեցած բնապահպանական խնդրին:
Sputnik

Կապանից 1կմ հեռավորության վրա գտնվող Կավարտի լքված հանքավայրի թափոնակույտերից առաջացած դեղնավուն թթվային ջրերը, որոնք հարուստ են ծանր ու վտանգավոր մետաղներով, լցվել էին Ողջի գետը, ինչպես նաև հոսում էին Կապանի փողոցներով:

Դանիելյան. «Եթե ջուրը թթվային է դարձել, դա հասնելու է մարդուն և վտանգելու է առողջությունը»

Բնապահպանի պնդմամբ՝ դեռ 40 տարի առաջ շահագործված հանքից մնացած թափոնակույտերից, ինչպես նաև հանքուղիներից ծանր ու վտանգավոր տարրերով հարուստ այս հեղուկն անդադար տարածվում է բնական միջավայրում՝ իր հետևանքները թողնելով նաև մարդկանց առողջության վրա։

Հաղորդման երկրորդ հատվածում Էկոկենտրոնի սննդի ռիսկի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն անդրադարձել է Կապանի տարածաշրջանում առկա սննդային անվտանգության խնդրին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանքարադյունահանման շրջաններում աճեցվող գյուղմթերքն աղտոտված է ծանր ու թունահարույց մետաղներով, հետևաբար նույնպես վտանգավոր է մարդկանց առողջության համար: