Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվում են Հայաստան

Ավտոբուսի ուղևորները մնացել էին Վերին Լարսում, քանի որ սահմանապահներն արգելված բեռ էին հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Ավտոբուսը ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել հունիսի 22-ին, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել երեկ՝ առավոտյան ժամը 06։00-ին` արգելված բեռ տեղափոխելու համար։

Մոսկվայից Երևան ընթացող, հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ընկերության ավտոբուսը Վերին Լարսի անցակետում էր մնացել գիրոսկուտերի պատճառով։