Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը

Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշել են չմասնակցել դատական նիստին

 Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:

Դատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերևույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին:

Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում գաղտնազերծեց հույժ գաղտնի «0038» հրամանից որոշ հատվածներ՝ նշելով, որ դրանք անհերքելի ապացույցներ են, որ ՀՀ երկրորդ նախագահը Զինված ուժերին ներքաշել է ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը թույլատրված չի եղել, և նպաստել է սահմանադրական կարգի տապալմանը: