ՌԱԴԻՈ

Գեղամյան. «Ստամբուլի ընտրություններ չեն նախանշում Էրդողանի իշխանության տապալում»

Վարուժան Գեղամյանն ավելի շատ հակված է մտածել, որ դա մեկ կոնկրետ վայրում ընդդիմության տակտիկական ճիշտ կողմնորոշման շնորհիվ ձեռք բերված արդյունք է։
Sputnik
Գեղամյան. «Ստամբուլի ընտրություններ չեն նախանշում Էրդողանի իշխանության տապալում»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով հունիսի 23-ին անցկացված Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, ասում է, որ չի կիսում Թուրքիայի քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի այն տեսակետը, թե «Մեկ մարդու իշխանությունը տապալված է»:

Հարված Էրդողանի համար. ինչի կհանգեցնի Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը

«Ստամբուլի ընտրությունների արդյունքներով ասել, որ Էրդողանի իշխանությունը տապալվել է, տեղին չէ»,- ասում է թուրքագետը։

Վարուժան Գեղամյանն ավելի շատ հակված է մտածել, որ դա մեկ կոնկրետ վայրում ընդդիմության տակտիկական ճիշտ կողմնորոշման շնորհիվ ձեռք բերված արդյունք է։

«Նույն Ստամբուլում, բացի քաղաքապետի պաշտոնից, ըստ էության մնացած բոլոր իշխանական, վարչական միավորները շարունակում են գտնվել գերազանցապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերահսկողության ներքո»,-նկատում է Գեղամյանը։

«Մեկ մարդու իշխանությունը տապալված է». Կարո Փայլանը` Ստամբուլի ընտրությունների մասին

Ըստ Վարուժան Գեղամյանի, ընտրություններում հաղթած Իմամօղլուին բավականին մեծ խնդիրներ են սպասվում նրա գործունեության ընթացքում, քանի որ նրա որոշումները, որոնք պետք է հաստատվեն խորհրդի կողմից, իշխանության ներկայացուցիչները կարող են տապալել։

Հիշեցնենք, որ հունիսի 23–ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ ստանալով քվեների 54%-ը: Նրա գլխավոր մրցակիցը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յլդըրըմը, ընդունել է իր պարտությունը: