Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև կգա, օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ այդ ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Առաջիկա օրերին` հունիսի 25–ին և 26-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում կեսօրից հետո կարճատև անձրև և ամպրոպ կգրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Իսկ հունիսի 27-29-ը նմանատիպ եղանակ կլինի հանրապետության շրջանների զգալի մասում։

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանի առանձին հատվածներում նույնպես կարճատև անձրև է սպասվում հունիսի 25-ին և 26-ին։ Մայրաքաղաքում ևս ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +37-ից +39ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +22 աստիճան։

Շիրակի մարզում կարկուտն ավերել է բերքը, կոտրել պատուհաններ ու տանիքներ. լուսանկարներ