ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Sputnik միջազգային լրատվական գործակալությունն ու ռադիոկայանը հունիսի 29-ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկազմակերպեն SputnikPro ծրագրի նոր մոդուլը։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ առցանց տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ֆիլիպովսկին կհանդիպի հայկական առաջատար ԶԼՄ–ների, առցանց պարբերականների և լրատվական առցանց պորտալների խմբագիրների հետ։ Հանդիպման մասնակիցները ինտերակտիվ շփման ձևաչափով փորձի փոխանակում կիրականացնեն և կքննարկեն «Կայքի անատոմիա. CMS, լեզուներ, ֆրեյմվորք։ Ինչպես են աշխատում web-տեխնոլոգիաները» թեման։
Ալեքսեյ Ֆիլիպովսկին այսօր «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում մեդիապրոդուկտներ և սերվիսներ է մշակում կոնտենտի համար։ Նա է իրականացրել Ria.ru կայքի դիզայնի փոփոխությունը, ինչպես նաև web տեխնոլոգիաների թարմացումը, ինչի արդյունքում ռեսուրսի դիտումների քանակը հասել է օրական 4.5 միլիոնի։ Ռեսուրսն այժմ անձամբ է հարմարվում այցելուների որոնումներին և թույլ տալիս վիջեթների և չատերի հարմարավետ համակարգի օգնությամբ միաժամանակ հետևել տարբեր սյուժեներին։
«Ժամանակները փոխվում են։ Տրաֆիկն ու լսարանն այսօր ստիպված է մրցել IT ընկերությունների հետ», – ասում է Ալեքսեյ Ֆիլիպովսկին։
Ալեքսեյ Ֆիլիպովսկին մոտ 10 տարի է` աշխատում է մեդիաոլորտում։ Կարիերան սկսել է ՎԳՏՌԿ–ից։ Եղել է խմբագիր, այնուհետև «Վեստիի» միջազգային բաժնի ղեկավար։ 2016 թվականից աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում։ Ղեկավարել է Ria.ru–ի smm–ուղղությունը, հետո գլխավորել է կայքի մեդիաարտադրանքի բաժինը։
SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։ Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին։
Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ։ Նախագծին մասնակցելն անվճար է։
Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:
Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։