Հայ բիզնեսմենի սպանությունից հետո Նովոսիբիրսկում ոստիկանները հատուկ գործողություն են անում

Տղամարդու սպանության գործով քրեական գործ է հարուցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Կրակահերթերը, որոնց հետևանքով սպանվել է մեկ տղամարդ, հնչել են այսօր՝ հունիսի 25-ի երեկոյան՝ Նովոսիբիրսկում: Այս մասին տեղեկանում ենք Комсомольская правда-ից:

ՌԴ դեսպանն ու գլխավոր դատախազը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումները

Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է մետրոյի «Կարմիր պողոտա» կայարանի մերձակայքում:

Ըստ ականատեսների՝ տղամարդը կանգնած է եղել Գոգոլի փողոցի համար մեկ տան մոտ, երբ նրան մոտեցել է հայկական համարներով Nissan մակնիշի մոխրագույն մեքենա: Մեքենան արգելակել է և հնչել են կրակոցներ:

Տեղ հասած բուժաշխատողները հոսպիտալացրել են տղամարդուն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանության, քննչական մարմինների աշխատակիցները և փորձաքրեագետները տեղում գտել են 10 պարկուճ:

Քաղաքում անցկացվում է ոստիկանական հատուկ գործողություն, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական  գործ:

112 տելեգրամ ալիքի տվյալներով սպանվածը 41-ամյա գործարար Անդրանիկ Մուրադյանն է. նրա մարմնին հայտնաբերվել են հրազենային բազմաթիվ վերքեր՝ հատկապես գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանում: