Դավիթ Տոնոյանը կրկին մեկնել է Ռուսաստան

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը, Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։ Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր` հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:

Դավիթ Տոնոյանը նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել Մոսկվայում