Արարատ Միրզոյանն առաջարկում է փոխել պետական մարմինների անդամների ընտրության կարգը

Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների անդամներին կառաջարկի ոչ թե վարչապետը, այլ գործադիր, օրենսդիր ու նույնիսկ դատական մարմինները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող մարմինների անդամներին պետք է առաջարկի ոչ թե վարչապետը, ինչպես արվում է գործող, օրենսդրությամբ, այլ կառավարությունը, ԱԺ կառավարող ու ընդդիմադիր խմբակցությունները` հերթականությամբ: Իսկ վերջնական ընտրությունը պետք է կատարի խորհրդարանը: Այս առաջարկն այսօր խորհրդարանում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` պատգամավորներին ներկայացնելով համապատասխան օրենքներում իր հեղինակած փոփոխությունների օրենսդրական փաթեթը:

«Ավելորդ է ասել, որ այս փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն հատկապես ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար նման կարևոր մարմիններում իրենց թեկնածուներին առաջադրելու առումով»,- ասաց Միրզոյանը:

Նա նաև նշեց, որ ՏՄՊՊՀ–ի և ՀԾԿՀ–ի այսօր ձևավորված կազմերը կշարունակեն գործել մինչ լիազորությունների ավարտը, իսկ Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովի առաջին կազմն իսկ նախատեսվում է ընտրել արդեն նոր կարգով: Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին կառաջարկեն արդեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներով` ԱԺ-ի ընտրությամբ:

Սոցիալական արդարություն չկա. ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության նախագծին

«Առաջին կազմի 6-ական տարի լիազորությունների ժամկետով երկու անդամների պաշտոնում թեկնածուների առաջադրման իրավունքը վերապահել ԱԺ կառավարող խմբակցությանը, 4 տարի լիազորությունների ժամկետով անդամինը` ընդդիմադիր խմբակցությանը, իսկ 3 տարի ժամկետով անդամինը` ԲԴԽ-ին: Կարծում ենք, որ մրցութային հանձնաժողովների գործող մեխանիզմը իմիտացիոն բնույթ ունեն, և ես առաջարկում եմ ուղղակի ընտրություններով ձևավորել մարմինը»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը

Ընդ որում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իշխող քաղաքական ուժն առաջարկում է վերապահել նաև դատավորների ու դատական խորհրդի անդամների վերաբերյալ խորհրդատվական բնույթի դիրքորոշում ներկայացնելը: Սա, ըստ Միրզոյանի տեղավորում է դատական բարեփոխումների ենթատեքստում: Ի դեպ, նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև բարձրացնել հիշյալ պետական մարմինների անդամների աշխատավարձերի չափերը:

Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու առաջարկին, քանի որ համարում է` գործադիր ու խորհրդարանական իշխանական ուժերի առաջադրած թեկնածուները ներկայացնելու են միևնույն քաղաքական ուժը: Բացի այդ, ունենալով խորհրդարանում մեծամասնություն` իշխող ուժը կարող է տապալել ընդդիմության թեկնածուների ընտրությունը:

Արտակ Զեյնալյանը մեկ այլ պաշտո՞ն կստանա. Արարատ Միրզոյանի ակնարկը