Անվասայլակով ու թթվածնի սարքով. Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին

Մանվել Գրիգորյանի թոշակի վրա դրված արգելանքը հանվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր մասնակցում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մեկնարկած դատական հերթական նիստին։

Դատախազն առաջարկում է Մանվել Գրիգորյանի համար բժշկական նոր փորձաքննություն նշանակել

Նա դատարան է տեղափոխել շտապօգնության մեքենայով. դատական նիստերի դահլիճում տեղաշարժվում է անվասայլակով։ Նրա ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ, և դատական նիստն ընդմիջվեց։ Գրիգորյանը սկսեց թթվածնի սարքով շնչել։  Նրան հսկում են բժիշկները։

Դատական իշխանությունը գործադիրի կոշիկի տակ է. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը դատարանում միջնորդեց արգելանքից հանել ԱԺ նախկին պատգամավորի կենսաթոշակը:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը, և կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվեց:

Դատական նիստն այս պահին կես ժամով ընդմիջվեց, քանի որ Գրիգորյանի ինքնազգացողությունը նորից վատացավ։

Անվասայլակով ու թթվածնի սարքով. Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Մանվել Գրիգորյանի առանձնատանը