Շիրակում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»

Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումները Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության։
Sputnik

Հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության, հանցագործությունների և իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունները տալիս են իրենց արդյունքը։

Ուժեղացված ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով կազմվել են 70 պարեկախմբեր։ Դրանցից 45-ը շրջել են մեքենաներով, 25-ը՝ հետիոտն։ Ուժեղացված ծառայությանը ներգրավվել է 364 ոստիկան՝ մարզային վարչության տարածքային բաժիններից, մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումից, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժիններից։

Իրավապահների գործողությունների մանրամասները՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պատրաստած տեսանյութում