Միլիոնատերը նախկին կնոջ սեքս-տիկնիկն է պատվիրել ամուսնալուծությունից հետո

Միլիոնատիրոջ կոտրված սրտի մասին պատմությունը ցնցել և միաժամանակ ծիծաղացրել է աշխարհի բազմաթիվ օգտատերերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Համացանցում ակտիվ քննարկում են անանուն միլիոնատիրոջ մասին հետաքրքիր մի պատմություն։ Տղամարդը հայտնի առցանց խանութում նախին կնոջ արտաքինով սեքս–տիկնիկ է պատվիրել։ Կնոջ հետ նրանք ապրել են 35 տարի։ Պատմությունը հրապարակել է Daily Mirror պարբերականը։

Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր

Պարզվում է, կինը թողել է միլիոնատիրոջը, և այդ փաստը նրան շատ է տխրեցրել։ Տղամարդու խոսքով` նա «ոչ մի կերպ չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ նորից պետք է ինչ–որ մեկի հետ հանդիպի»։

Բացի այդ, միլիոնատիրոջը մտահոգում է այն, որ նոր կանանց հետաքրքրելու են միայն նրա փողերը։

«Պահպանել եմ նախկին կնոջս բազմաթիվ լուսանկարները, դրանցից էլ կարելի է տիկնիկ պատրաստել։ Ամենակարևորը վերստեղծել նրա հիասքանչ շագանակագույն մազերը։ Ցանկալի է, որ կեղծամը բնական մազերից լինի», – գրել է քմահաճ հաճախորդը։

Ամենից շատ նրան մտահոգում է այն, որ ոչ մի հաջողակ ընկերություն ճշտությամբ չի կարող կրկնօրինակել իր նախկին կնոջ կերպարը։