Ճապոնացի երաժիշտներ Էմի Մատսուբարան ու Տոշիկո Օնոն Կոմիտասի կատարումներով հիացրել են մարդկանց։
Երաժիշտները «Հոյ, Նազանին» ու «Դլե յամանը» երգում են Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ, որը բազմաթիվ անգամ եղել են Հայաստանում։
Նրանց կատարումները հրապարակվել են Ճապոնիայում Կոմիտասի երաժշտական միության էջում։ Այդ կազմակերպությունը գտնվում է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի հովանու ներքո ու տարածում է Կոմիտասի արվեստը Ճապոնիայում։
Կազմակերպությունում ընդգրկված են նաև ճապոնացի պատմաբաններ, դասախոսներ, դիրիժորներ ու երաժիշտներ։
Հայերը տեսանյութերի տակ հիացական մեկնաբանություններ են գրել ու գովել երաժիշտներին։
Թուրք ջութակահարը Կոմիտասի «Կռունկն» է նվագել Գյուլերի հիշատակին. տեսանյութ