ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Մոսկվայում մահացել է ռեժիսոր Անդրեյ Խարիտոնովը, որը հայտնի է Խոակին Մուրյետայի դերով։ Այս մասին հայտնել է դերասանի ընկեր Վիտալի Մանսկին։
«Կյանքից հեռացավ Անդրեյ Խարիտոնովը։ Այս լուսանկարն արել եմ ուղիղ 40 տարի առաջ, Լվովում «Բոռի» նկարահանման ժամանակ, երբ նոր էինք Անդրեի հետ ծանոթացել։ Այդ ֆիլմից հետո նա իսկական աստղ դարձավ։ Ւսկ հետո ինչ-որ բան կոտրվեց։ Ու, ցավոք, նա գրեթե մոռացված է հեռանում։ Կյանքն այդպիսի բան է... Ցավակցում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հիշում ու սիրում են նրան», – Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ռեժիսորը։
Դերասանը 59 տարեկան էր։ Հինգերորդ ալիքի տեղեկության համաձայն` նա ստամոքսի քաղցկեղ ուներ, որի դեմ պայքարում էր մի քանի տարի։
Հայտնի է, որ Խարիտոնովին վեց անգամ վիրահատել են, բայց այդպես էլ չի հաջողվել վերջնականապես հաղթահարել հիվանդությանը։
Դերասանը հայտնի է դարձել խորհրդային ժամանակաշրջանում խաղացած մի շարք դերերով։
Վերջին տարիներին Խարիտոնովը չի նկարահանվել ֆիլմերում, վերջին պարգևները նա ստացել է 90–ականներին, բայց ոչ թե որպես դերասան, այլ որպես ռեժիսոր։