ՌԱԴԻՈ

Ապրեսյան․ «Չպետք է սպասենք` արգելանք լինի, որ շահենք, պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը»

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության դադարեցումը զբոսաշրջիկների լրացուցիչ հոսք կապահովի Հայաստան։
Sputnik
Ապրեսյան․ «Չպետք է սպասենք` արգելանք լինի, որ շահենք, պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը»

Ապրեսյանի խոսքով` թեև շուտով Վրաստանի ուղղությամբ չվերթերի արգելանք կգործի, այդուհանդերձ Հայաստանը չպետք է սպասի դրան, այլ պետք է աշխատի նպատակային շուկաներում` մեր երկիրը ներկայացնելու և զբոսաշրջությունը խթանելու նպատակով։

«Չպետք է սպասենք` արգելանք լինի, որ շահենք, պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը զբոսաշրջիկների համար ընդհանրապես»,– ասում է նա։

Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից, ռուսական շուկան շատ մեծ է, ամենաշատ զբոսաշրջիկները գալիս են Ռուսաստանից։

Ապրեսյանը նշում է` խիստ կարևոր է, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկներն այստեղից գոհ մեկնեն, սպասումներն էլ` արդարացած։

Անկարգություններ Թբիլիսիում. ո՞ր դեպքում վրացական իշխանությանը կհաջողվի «չխորտակվել»

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։

«Աերոֆլոտն» իր ուղևորներին առաջարկել է Վրաստանի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթերը փակելուց հետո օգտվել Երևանի և Վլադիկավկազի օդանավակայաններից։

Georgian Airways–ը Թբիլիսի–Երևան–Մոսկվա տարանցիկ չվերթ կառաջարկի ուղևորներին