Վրաերթ Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկում. 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. լուսանկարներ

Վարորդը չի լքել դեպքի վայրը և ներկա է եղել ճանապարհային ոստիկանների համապատասխան աշխատանքներ  կատարելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. Գիշերը խոշոր պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում։ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցն անցնող չորս քաղաքացու, որոնցից երկուսը երիտասարդ տղաներ են, երկուսը՝ աղջիկ։

Վրաերթ Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկում. 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. լուսանկարներ

Նրանք մարմնական վնասվածքներ են ստացել ու շտապօգնության մեքենաներով տեղափոխվել Էրեբունի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ։ Վարորդը չի լքել դեպքի վայրը և ներկա է եղել ճանապարհային ոստիկանների համապատասխան աշխատանքներ  կատարելուն։

Վրաերթ Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկում. 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. լուսանկարներ

Հիվանդանոցներ տեղափոխված անձինք վրաերթի են ենթարկվել Մաշտոցի պողոտայից Ֆրանսիայի հրապարակ մտնող հատվածում գտնվող հետիոտնային անցման վրա։

Քննությամբ կպարզվի՝ նրանք կանաչ լույսի առկայությամբ են հատել փողոցը, թե՝ ոչ։