Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր դարձավ 66 տարեկան, ինչի առթիվ նրան շնորհավորական ուղերձներ են հղում տարբեր երկրների իր գործընկերները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահը։ Բակո Սահակյանն Արցախի ժողովրդի,  իշխանությունների և իր անունից ի սրտե շնորհավորել է նախագահ Սարգսյանին:

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում

«Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման գործին», -ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: Բակո Սահակյանն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հղած շնորհավորական ուղերձում շեշտված է Արմեն Սարգսյանի դերը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում

Նախագահ Պուտինը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

Երկու երկրների հարաբերությունների խորացման գործում Արմեն Սարգսյանի ունեցած դերը շեշտել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում:

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում

Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում:

«Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանի դերն ու աշխատանքը Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ մատնացույց է արել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն»,- ՀՀ նախագահին հղված շնորհավորական ուղերձում նշել է Նազարբաևը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում

«Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը»,- ասված է Չինաստանի նախագահի ուղերձում:

Սի Ծինփինը շեշտել է, որ մեծ նշանակություն է տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ է ՀՀ նախագահի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն երկրների ժողովուրդներին: