Երվանդ Բոզոյանը կարծում է, որի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չպետք է հրաժարվի պաշտոնից։
«Սահմանադրական դատարանի նախագահը չպետք է թույլ գտնվի, ինչպես թույլ գտնվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը»,- նշում է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ քաղաքական ուժերն ու հանրությունը չպետք է մենակ թողնեն Հրայր Թովմասյանին, չպետք է իներտ լինեն։
«Եթե գրագետ պայքար ընթանա՝ իշխանությունը շանս չի ունենա արագացնել դատաիրավական համակարգում սկսված այս փոփոխությունները»,– ասում է փորձագետը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս է Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր գրել մայիսի 24-ին։