Զախարովան սարսափելի սադրանք է անվանել Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է սարսափելի սադրանք։ Այդ մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

«Արյուն էր հոսում...». Թբիլիսիում տուժածներից մեկը Ruptly–ի պրոդյուսերն է. լուսանկար

«Շատ բան կարելի է ասել և արդեն ասվել է Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Արմատականների սադրանք, իշխանության համար պայքար կուսակցությունների միջև... Քաղաքականություն... Ժողովրդավարություն։ Ես չեմ հեգնում. դրանք ժամանակակից աշխարհի իրողություններն են», – նշել է Զախարովան։

Թբիլիսիում տեղի ունեցած սկանդալի պատճառ է դարձել Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում։

Վրաստանն ընդունել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանը, որը նախագահել է Գավրիլովը։ Ընդդիմադիրներին զայրացրել է այն, որ իշխանությունները թույլ են տվել երկիր մտնել և խորհրդարանում ելույթ ունենալ մարդու, որն աջակցել է Աբխազիայի անկախությանը և մասնակցել վրացիների դեմ ռազմական գործողություններին։ Իշխանությունը հայտարարել է վեհաժողովի կազմակերպիչների «արարողակարգային սխալի» մասին։