Սելֆի Փաշինյանի հետ և առանց նրա. ֆոտոտոնը գրավել է աշխարհը

Sputnik

 Հայերին Selfie Day-ը ակնհայտորեն շատ է դուր եկել, չէ՞ որ սելֆիի նկատմամբ սեր ունի նաև մեծ հեղինակություն վայելող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սելֆին» ինքնատիպ ինքնադիմանկար է, որն արվում է սմարթֆոնի լուսանկարչական ֆունկցիայի օգնությամբ։ Սելֆի ժանրի հաջողությունը կապված է հեռախոսի դիմացի տեսախցիկի որակից։

ՀՀ վարչապետը շատ է սիրում սելֆի անել. ընտանիքի, համաշխարհային քաղաքական գործիչների, աստղերի և շարքային քաղաքացիների հետ։ Նրա սերը նման լուսանկարների հանդեպ կիսում են ոչ միայն երեխաներն ու դեռահասները, այլև մեծահասակները։ Այդ պատճառով էլ համացանցը լի է Փաշինյանի հետ սելֆիներով։

Թեև, առանց վարչապետի էլ հայ երիտասարդությունը հայտնի էր սելֆիի նկատմամբ ունեցած իրենց սիրով։ Հատկապես աղջիկները. իրեն հարգող ցանկացած պատանի լեդի սոցցանցի իր էջում պետք է մի կարգին սելֆի ունենա։

Սելֆիի տոնի հայրենիք է համարվում ԱՄՆ–ն։ Առաջին անգամ այս տոնը նշել են 2014 թվականին տեխասյան դիջեյ Մաքնիլիի նախաձեռնությամբ։ Ավելի ուշ այն սկսեցին տոնել ամբողջ աշխարհում և տոնը ոչ պաշտոնապես միջազգային կարգավիճակ ստացավ։

Այժմ սելֆիով հետաքրքրվում են գրեթե բոլորը. համոզվելու համար դիտեք Sputnik  Արմենիայի ընտրանին։

1 / 22
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հին Երևանով զբոսնելիս։ 2018 թվականի նոյեմբերի 23, Երևան
2 / 22
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համբուրեց քաղաքացուն, երբ սելֆի արեց քարոզարշավի կանգառի ժամանակ. հունվարի 1-ի 2016թ. Portsmouth, N. H.
3 / 22
Տեղի երիտասարդությունը լուսանկարվում է Եղիսաբեթ II թագուհու հետ Սուրբ Գեորգիի փակ շուկա այցելության ժամանակ։ 2014 թվականի հունիսի 24, Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա
4 / 22
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին լուսանկարվում է երդմնակալության արարողությունից առաջ, Կիև
5 / 22
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ տիկին Աննա Հակոբյանի հետ զբոսնելիս
6 / 22
Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Մուն Չժե Ինը լուսանկարվում է իր համախոհների հետ նախագահական ընտրական քարոզարշավի ժամանակ։ 2017 թվականի ապրիլի 17
7 / 22
Ընդունելություն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում տնտեսական համաժողովի հյուրերի պատվին։ 2018 թվականի հոկտեմբերի 9, Երևան
8 / 22
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը երգիչ Ֆարել Ուիլյամսի հետ, նախընտրական հանրահավաքից առաջ։ 2016 թվականի նոյեմբերի 3, Հյուսիսային Կարոլինա
9 / 22
Տղամարդը սելֆի է անում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի մոտ Իսլամական հեղափոխության 37-րդ հոբելյանի տոնակատարության ժամանակ։ 2016 թվականի փետրվարի 11, Թեհրան
10 / 22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գյումրի։ 2019 թվականի ապրիլի 5, Շիրակ
11 / 22
Նորապսակները սելֆի են անում, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունում է հավատացյալներին Վատիկանում։ 2017 թվականի փետրվարի 8
12 / 22
Լրագրողը փորձում էր սելֆի անել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ
13 / 22
Ընդդիմության ցույց Հանրապետության հրապարակում։ Լենա Նազարյան 2018 թվականի ապրիլի 17, Երևան
14 / 22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում քաղաքի օրվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ
15 / 22
Փոքր երեխան սելֆի է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ` Մելանյա Թրամփի հետ, Բրյուսելում Ֆաբիոլա թագուհու մանկական հիվանդանոցում։ 2017 թվականի մայիսի 25
16 / 22
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լուսանկարվում է ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկների հետ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի տեսարժան վայրերի այցելության ժամանակ։ 2015 թվականի նոյեմբերի 22
17 / 22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի հետ։ 2019 թվականի փետրվարի 28, Իրան
18 / 22
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սելֆի է անում փղի ձագի հետ Sheldrick Center ապաստարանում Նայրոբիի ազգային այգում։ 2015 թվականի մայիսի 3
19 / 22
Նաիրա Զոհրաբյանի և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի սելֆին ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստի ընդմիջման ժամանակ։ 2019 թվականի հունվարի 14, Երևան
20 / 22
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 10-ամսական Բրուքս Բրեյթվիզերի հետ, համախոհներին ողջունելու ժամանակ
21 / 22
Աղջիկը լուսանկարվում է ԱՄՆ նախագահի դստեր` Իվանկա Թրամփի հետ US Open 2016 եզրափակիչ խաղի ժամանակ։ 2016 թվականի սեպտեմբերի 11, Նյու Յորք
22 / 22
Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քսավյե Բեթելի հանդիպումը։ 2019 թվականի մայիսի 13, Լյուքսեմբուրգ