ՌԱԴԻՈ

Մելիքյան․ «Վրացական ընդդիմությանը փորձելու է իշխանությունների վիրպումից օգուտ քաղել»

Վրաստանում սկսվել է ներքաղաքական ակտիվացումների նոր փուլը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Sputnik
Մելիքյան․ «Վրացական ընդդիմությանը փորձելու է իշխանությունների վիրպումից օգուտ քաղել»

Վրաստանում սկսվել է ներքաղաքական ակտիվացումների նոր փուլը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը։ 

«Ընդդիմությանը փորձելու իշխանությունների այս վիրպումից մաքսիմալ օգուտ քաղել և փորձելու է իշխանափոխություն իրականացնել»,-ասել է Մելիքյանը։

Անկարգություններ Թբիլիսիում. ո՞ր դեպքում վրացական իշխանությանը կհաջողվի «չխորտակվել»

Ըստ վրացագետի՝ վերջին մեկ տարվա ընթացքում վրացական ընդդիմությունը փորձել է ակտիվացնել ներքաղաքական զարգացումները, բայց ոչինչի չի հասել։ Իսկ այս անգամ, օգտագործելով ռուս պատգամավոր Գավրիլովին, հակառուսական տրամադրությունն օգտագործեցին  ի օգուտ իրենց։ Հաջողվեց մարդկանց դուրս հանել փողոց և լարել իրավիճակը։

Հիշեցնենք՝ Վրաստանն ընդունել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանը, որը նախագահել է Գավրիլովը։ Ընդդիմադիրներին զայրացրել է այն, որ իշխանությունները թույլ են տվել երկիր մտնել և խորհրդարանում ելույթ ունենալ մարդու, որն աջակցել է Աբխազիայի անկախությանը և մասնակցել վրացիների դեմ ռազմական գործողություններին։ Իշխանությունը հայտարարել է վեհաժողովի կազմակերպիչների «արարողակարգային սխալի» մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին հազարավոր ընդդիմադիրներ եւ քաղաքացիական ակտիվիստներ սկսել են բողոքի ակցիաներ Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց, որոնք ուղղված էին Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատվիրակության ներկայության դեմ։

Բողոքի ցույցերը Վրաստանում ավարտվեցին ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով, ինչի արդյունքում տուժել էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ։