Նոտրդամից մինչև Գառնի. ինչպես LGBT դրոշն անգամ չխանգարեց Cercle–ի իրականացմանը ՀՀ–ում

Համացանցի հայկական տիրույթում «դիջեյ պոռնո–սատանայական երաժշտություն» որակումը ստացած էլեկտրոնային երաժշտության հետ սերտ առնչություն ունեցող դիջեյ Լեոն Արսեն Հայթյանի «ԲառCode» հաղորդման շրջանակում մի շարք գաղտնիքներ է բացահայտել։
Sputnik

Արսեն Հայթյանն այս անգամ «ԲառCode»–ի շրջանակում հյուրընկալել է Հայաստանի ամենաբարձր վարձատրվող դիջեյներից մեկին` Լեոյին։ Չնայած Լեոն իրեն 100 տոկոսով դիջեյ չի համարում, բայց նրա և ընկերների շնորհիվ Հայաստան եկավ էլեկտրոնային երաժշտության թիվ 1 նախագիծը` Cercle-ը։

Գառնու հեթանոսական տաճարում կազմակերպված և համացանցում ուղիղ հեռարձակվող միջոցառումը Հայաստանում ոմանք միանշանակ չընդունեցին։

Լեոն ու Արսենը զրուցել են նաև առհասարակ էլեկտրոնային երաժշտության մասին և վերջապես սահմանել` ով է դիջեյը, ու ինչով է նա զբաղվում։