Հայաստանում կրկին անձրև և ուժգին քամի կգրանցվի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` երկրի որոշ հատվածներում կարկուտի հավանականություն կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Առաջիկա օրերին` հունիսի 21-25–ը, Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշված ժամանակահատվածում Երևանում նույնպես կարճատև անձրև և ամպրոպ կգրանցվի, հատկապես` գիշերը և կեսօրից հետո։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի, գիշերը կնվազի մինչև +18։