Շպռեխեն զի դո՞յչ. իշխանությունը ցանկանում է դեսպան նշանակել առանց դիվանագիտական կրթության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմից մի քանի նախարարների բացառապես կադրային դիվանագետ–դեսպանների մասին գաղափարը դուր չի եկել։ Նրանք պահանջել են ավելացնել ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների տոկոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստանի իշխանությունը ցանկանում է սահմանափակել ոչ կադրային դիվանագետներին դեսպան նշանակելու հնարավորությունը։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության հունիսի 20–ի նիստում։

Կադաստրային գներն իրականին կմոտենան. ինչպես դա կանդրադառնա բնակարանների սեփականատերերի վրա

Նախագծով նվազագույնի է հասցվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչն առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ և առողջ մրցակցային մթնոլորտ՝ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար: Ինչպես հայտարարեց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, նախագիծն առաջարկում է բարձրացնել պրոֆեսիոնալ ցենզը Հայաստանի դեսպանների համար։ Այդ պաշտոնում առաջարկում են նշանակել միայն 15–ամյա ստաժով դիվանագետներին։ Իսկ դեսպանների քաղաքական (ոչ կադրային) նշանակումները չպետք է գերազանցեն 15 տոկոսը։

Կառավարությունը գումար է հատկացրել, բայց գործի կեսն է արվել. խախտումներ` ՔԿՀ–ներից մեկում

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները դեմ են դրան։

«Իսկ եթե, օրինակ, ինչ–որ մեկը մի քանի տարի աշխատել է Եվրամիությունում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունում, և հիմա մենք ուզում ենք նրան դեսպան նշանակել եվրոպական երկրներից մեկում։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Կառավարությունը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն նշանակել դեսպաններին», – հավելեց Փաշինյանը։

Նրան աջակցեցին մի քանի նախարարներ իր կուսակցությունից։

Արդյունքում նախագծին հավանություն տվեցին, բայց պայմանով, որ  պրոֆեսիոնալ կրթություն չունեցող դեսպանների թույլատրելի տոկոսը բարձրացվելու է, իսկ կադրային դիվանագետների համար դիվանագիտական ծառայության պահանջվող ստաժը կնվազեցվի 15–ից մինչև 10 տարի։

Նշենք, որ նախկին իշխանության օրոք նույնպես եղել է ոչ պրոֆեսիոնալ դիվանագետներին նշանակելու փորձ։ Դեպքեր են եղել, երբ Քուվեյթում նշանակվել է դեսպան առանց արաբերենի իմացության, Կանադայում` առանց ֆրանսերենի իմացության (թեպետ անգլերենի իմացությամբ), իսկ Իսպանիայի դեսպանատանը` առանց իսպաներենի իմացության։