Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ մնաց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումը չի բեկանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը որոշել է մերժել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի պաշտպանի՝ նրա կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին հայտնում են դատարանի աշխատակազմից։

Ասեկոսեներ են. գլխավոր դատախազը` Միհրան Պողոսյանին կացարան տրամադրելու մասին

Դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի` Պողոսյանին կալանավորելու որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

«Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում. Փաշինյան

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։

Մայիսի 29–ին Sputnik Արմենիան հայտնել էր, որ Պողոսյանի խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով։