«Խելացի» բարձրախոսը կփրկի մարդու կյանքը. սարքը կարողանում է զգալ շնչառությունը

Տիրոջ շնչառության կամ ձայնի մեջ խնդիրներ նկատելու դեպքում բարձրախոսն այդ մասին տեղյակ կպահի մոտակայքում գտնվող մարդկանց և կզանգահարի համապատասխան հեռախոսահամարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները նախագծել են մի համակարգ, որը կարողանում է բացահայտել սրտի աշխատանքի դադարեցմանը բնորոշ ձայները: Այս մասին նշված է համալսարանի կայքում։

Չինական ընկերությունը ծաղրում է «մազափնջով» սմարթֆոնները. տեսանյութ

Թյուրիմացություններից խուսափելու համար արհեստական բանականությունը լսել է հսկայական քանակությամբ ձայներ, որոնք հնչում են սովորական քնի ժամանակ ( այդ թվում՝ խռմփոց, շնչառություն, փողոցային աղմուկ և այլն):

«Խելացի» բարձրախոսը կփրկի մարդու կյանքը. սարքը կարողանում է զգալ շնչառությունը

Բացի դրանից, արհեստական բանականությանը սովորեցրել են տարբերել, այսպես կոչված, սահմանային շնչառությունը (շնչառության ախտաբանական տարատեսակ, բնութագրվում է կարճ, խորը, ջղաձգային շնչառական շարժումներով), որոնք ձայնագրվել էին անհետաձգելի բժշկական օգնությունների ժամանակ:

Huawei-ն իր սմարթֆոնների Android-ը մեկ անգամ էլ կթարմացնի

Շնչառության կամ ձայնի մեջ տարօրինակություն և վտանգ նկատելու դեպքում «խելացի» բարձրախոսն անմիջապես կզանգի արտակարգ օգնության հեռախոսահամարով և տիրոջ կյանքին վտանգ սպառնալու մասին կհայտնի մոտակայքում գտնվող մարդկանց: