Քաշում են մյուս մայթ ու նորից հարվածում. Մոսկվայի զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը

ԶԼՄ–ներն այսօր առավոտյան հայտնել էին Մոսկվայի «Էլեկտրոզավոդսկայա» կայարանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին, որի արդյունքում կա մեկ զոհ և վիրավորներ։
Sputnik

Ինչպես հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, ծեծկռտուքի ընթացքում մեկ մարդ է մահացել, երեքը վիրավորվել են։

Նախնական տվյալներով` վեճը ծագել է կենցաղային հողի վրա, ծեծկռտուքի մասնակիցները` ԱՊՀ երկրներից մեկում ծնված անձինք են (որոշ տվյալների համաձայն Ղրղըզստանից)։

Տեսանյութում երևում է, ինչպես են մարդիկ վիճում ճանապարհի երթևեկելի մասում, մի քանիսն էլ մետրո վազում։ Ինչ–որ պահի վեճի մասնակիցներից մեկը սայթաքում է և ընկնում։ Նրան են հասնում անմիջապես 4 մարդ և սկսում հարվածել ոտքով։ Այնուհետև քաշելով տանում են փողոցի մյուս կողմ և կրկին հարվածում։

Հանցագործության վայրում աշխատում են քննիչները, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։