«Նոր կյանք` նոր մարմնում». Լիլիթ Բաբասյանը վլոգի միջոցով կօգնի նիհարել

Արդեն ամառ է, ու շատերին է տանջում ավելորդ կիլոգրամներից ազատվելու միտքը: Հայ դիետոլոգն առաջարկում է ուտել իր արտադրած հացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը որոշել է վիդեոբլոգի (վլոգի) միջոցով խորհուրդներ տալ նրանց, ովքեր ուզում են նիհարել: Դիետելոգը տեսագրությունը հրապարակել է Instagram–ի իր էջում։

«Դե ինչ, սկսում եմ իմ նոր վլոգը՝ «Նոր կյանք` նոր մարմնում», որտեղ ձեզ ճիշտ սնվելու և նիհարելու խորհուրդներ կտամ։Առաջին թողարկմանը պատմում եմ, թե ինչպես է պետք կիրառել իմ արտադրած սև հացը, որպեսզի այն օգտակար լինի»,– տեսագրությանը կից գրել է Բաբասյանը։

Բաբասյանն ավելի վաղ Sputnik Արմենայի եթերում էլ էր խոսել նիհարելու մասին:

Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից

«Միրգը կերեք միայն առավոտյան, բանջարեղեն ու միս-կաթնամթերք՝ օրվա երկրորդ կեսին: Շատ ջուր խմեք: Բայց սա, ինչպես ասում են, հաջողության հասնելու առաջին քայլն է»,-ասել էր դիետոլոգն ու նշել՝ պետք չէ սպասել, որ մեկ ամսում 20 կգ կնիհարեք:

Բաբասյանը նաև խորհուրդ էր տվել ամեն օր կշեռքին չկանգնել, որովհետև դա ավելորդ լարվածություն է ստեղծում:

Նշենք, որ Լիլիթը դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է։ Նա անցած տարվա մայիսին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հեռուստանախագծի հյուրն էր եղել և պատմել գրագետ նիհարելու կարևորության և դեղերի վնասի մասին։