«Մալադեց». Միհրան Հարությունյանին ապագա հաղթանակների է պատրաստում Սվետլանա Անդրեևան

Հայտնի մարզիկ Միհրան Հարությունյանն ակտիվորեն պատրաստվում է մրցումների։ Այդ հարցում նրան օգնում է մարզիչ Սվետլանա Անդրեևան, որն արդեն հայերեն մի քանի բառ է յուրացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը նոր տեսանյութ է հրապարակել Instagram–ում։ Կադրերում երևում է` ինչպես է նրա հետ աշխատում մարզիչը` քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և թեյքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևան։

Լսվում է, թե ինչպես է մարզման ժամանակ Անդրեևան հայերեն ասում` «գնացինք», «ապրես», «լավ», իսկ տեսանյութի վերջում հայերեն շեշտադրությամբ ասում ա` «մալադեց»։

«Համատեղ աշխատանքի ընթացքում Սվետլանա Անդրեևան արդեն հայերեն է սովորում, նույնիսկ ակցենտ է զգացվում», – գրել է հայտնի մարզիկը։

Մարզիկի բաժանորդները հիացական մեկնաբանություններ են գրել գրառման տակ։

Հիշեցնենք, որ մայիսի 17–ին Հարությունյանն արժանացավ Ռուսաստանի Չեմպիոնների գավաթին։ Նա 10։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց բելառուս մարզիկ Յարոսլավ Քարդաշին։