Լրագրողական շանտա՞ժ, թե շորթում. կինը պահանջել է 800.000 դրամ, այլապես...

Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։
Sputnik

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը:

Ըստ այդմ՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։

Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մանրամասները՝ տրամադրված տեսանյութում: