Խաղատունը լավ բան չէ. Հայաստանում կսահմանափակեն շահումով խաղերի գովազդը

Խաղատունը չի կարելի գովազդել որպես ինքնահաստատվելու միջոց, լինի դա նյութապես, թե բարոյապես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանում կսահմանափակեն շահումով խաղերի գովազդը։ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը։

Ուզում ենք արդար հարկ սահմանել խաղատների և տոտալիզատորների համար. փոխնախարար

Օրինագծի հեղինակը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է։

Հեռուստահաղորդակցության ալիքներով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը կթույլատրվի ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

Օնլայն գովազդի դեպքում լրատվական կայքերում խաղատների և տոտալիզատորների գովազդները չպետք է գերազանցեն կայքի մակերեսի 20 տոկոսը, իսկ մանկապատանեկան, կրթական և բժշկական կայքերում նմանատիպ գովազդը կարգելվի։