Ռաֆայել Մելքոնյանը պնդում է, որ 1990-ական թվականներին արձանագրված խնդիրներից շատերն արդիական են նաև այսօր, ու եթե գործող իշխանությունները ցանկանում են զարգացնել ավիացիան, ապա պետք է լուծեն անցյալից ժառանգություն ստացած խնդիրները։
«Մենք ժամանակին պայքարեցինք ավիացիայում տեղ գտած արատավոր բարքերի դեմ, մեր հետաքրքրությունները չհամընկան այլոց (այդ թվում որոշ իշխանավորների) շահերի հետ: Հենց այդ հանգամանքն էլ հանգեցրեց մեր ձերբակալությանը»,- նշում է Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ 1992թ.-ին ձերբակալվեցին օդանավի հրամանատարներ Ռաֆայել Մելքոնյանը, Հովհաննես Միրիջանյանն ու Դմիտրի Աթբաշյանը; Վերջինս նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն էր: