Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո Մալդիվներ է մեկնել. լուսանկար

Ֆուտբոլիստի երկրպագուները «Վելենա» օդանավակայանից լուսանկարներ են հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայում կայացած հարսանիքից անմիջապես հետո Մալդիվներ է մեկնել։ Նրա երկրպագուները ֆուտբոլիստի հետ լուսանկարներ են հրապարակել «Վելենա» օդանավակայանից։

Սոցցանցերում հիմա էլ քննարկվում է այս փաստը։ Օգտատերերը ենթադրում են, որ ֆուտբոլիստն այնտեղ հարսանեկան շրջագայության է մեկնել կնոջ` Բեթի Վարդանյանի հետ։

Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարեանէն բացի ո՞վ  ամուսնացեր է

Հունիսի 17-ին ֆուտբոլիստն ամուսնացել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։ Հարսանեկան արարողությունն անցկացվել է Սուրբ Ղազար կղզում։

Նրա հարսանիքը գրեթե համազգային նշանակության իրադարձություն դարձավ։ Ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուները հետևում էին համացանցում հայտնված յուրաքանչյուր հրապարակմանը։

Մխիթարյանի և Բեթիի հարսանիքի տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։