Արցախում գնդիկաբեկորային ավիառումբ է պայթել. տուժած կա

Պայթյունի պահին 35 տարեկան տղամարդն աշխատել է խաղողի այգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր, ժամը 12:48-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տող համայնքի տարածքում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից տղամարդ է տուժել։

Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը պայթյունի ժամանակ աշխատել է խաղողի այգում։

Նա բեկորային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պայթյունի հանգամանքները դեռևս չեն պարզվել։

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբ է պայթել. տուժած կա