Երևանի փողոցներում «հայելային մարդիկ» են հայտնվել. տեսանյութ

«Հայելային մարդիկ» պարում են, հիացնում և զարմացնում ոչ միայն տեղի բնակիչներին, այլև զբոսաշրջիկներին։ Որտեղ էլ նրանք հայտնվեն, բոլորը ձգտում են նրանց հետ սելֆի անել, տեսանկարահանել և նույնիսկ ուղիղ եթեր դուրս գալ Facebook–յան էջում։
Sputnik

Իսկ «հայելային մարդկանցով» շոուի գաղափարի հեղինակը «Հեփի սմայլ» ընկերության տնօրեն և հիմնադիր Օքսանա Սկրիպկինան է, որը Հայաստան է եկել Չելյաբինսկից։ Նա ընտանիքի հետ Երևան է տեղափոխվել մեկ տարի առաջ և այստեղ բերել նաև իր բիզնեսը։

Շոուի ծրագիրը բազմազան է. նրանք ֆլեշմոբեր և պարային մենամարտեր են անցկացնում, ինչպես նաև մանկական տոներ կազմակերպում։ Մանրամասները դիտեք տեսանյութում։