Ուռուցքաբանության ազգային կենտրոնը չեն մասնավորեցնի. նախարար

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը կմնան պետության հաշվեկշռում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը չեն մասնավորեցնի։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում մայրական մահացության դեպքերն ավելացել են, մանկականը` նվազել

Մինչև 2018թ–ի իշխանափոխությունը պետական գույքի մասնավորեցման ցուցակում ներառվել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։ Ավելի ուշ որոշում է կայացվել չվաճառել դրանք։

Այդ երկու կենտրոնները միակն են իրենց տեսակի մեջ. դրանք օգնություն են ցուցաբերում այրվածքներով և ուռուցքներով հիվանդներին՝ ամբողջ հանրապետության մասշտաբով։

Ֆանարջյանի անվան կենտրոնը կարող է միաժամանակ ընդունել 500 հիվանդ, իսկ Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը տարեկան բուժում է 500-600 մարդու և հսկողության տակ պահում 3 հազար  հոգու։

Իրենց հանրապետական ընդգրկմամբ այդ հաստատությունները միակն են իրենց տեսակի մեջ տվյալ հիվանդությունների համար։ Ուստի որոշվել է չմասնավորեցնել դրանք։

Նախկին քննարկումների ժամանակ պատգամավորները նույնպես աջակցել են այդ որոշմանը։