Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի առաջին կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութեր

Տեսանյութում երևում է` ինչպես են նորապսակները պարում և երգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու նրա ընտրյալի` հայ գործարարի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանյաց արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ալ Բանո–Ռոմինա Փաուեր իտալական դուետը։

​Այս մասին հայտնի է դարձել համացանցում տարածված տեսագրությունների շնորհիվ։ Հրապարակված տեսանյութերում երևում է` ինչպես են երիտասարդները պարում իտալացիների ամենահայտնի` Felicità ստեղծագործության տակ։

​Մեկ այլ տեսանյութում Հենրիխն ու Բեթին «Volare» ստեղծագործությունն են երգում Ալ Բանոյի հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը կայացել է երեկ մտերիմների և հարազատների շրջապատում` հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սան Լացցարո դելի Արմենի կամ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։