Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի եզրի՞ն. ի՞նչ են կանխատեսում ՄԱԿ–ի թվերը

Հայաստանի կառավարությունը ծրագրեր է մշակում ծնելիությունը խթանելու և ժողովրդագրական ճգնաժամը կանխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՄԱԿ–ի ժողովրդագրական կանխատեսումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը բազմաթիվ պատճառներով։ Ուստի չարժե հիվանդագին ընդունել դրանք` չնայած, որ Հայաստանի դեպքում առաջիկա տարիներին կանխատեսում են ամուսնությունների և ծնելիության անկում։

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում

Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը։

ՄԱԿ–ի կանխատեսման համաձայն, Հայաստանի բնակչությունը մինչև 2100 թ–ը կկրճատվի և կկազմի 2 միլիոն։ Միաժամանակ այդ ամենը տեղի կունենա թռիչքաձև. մինչև 2030թ–ը կավելանա մինչև 2 միլիոն 967 հազար, իսկ 2100թ–ին կկազմի 2 միլիոն 39 հազար մարդ։ Միաժամանակ, այդ միտումը կվերաբերի նաև հարևան Վրաստանին և Ադրբեջանին։

«ՄԱԿ–ը պարբերաբար նման հետազոտություններ է անում՝ իր մշակած սանդղակով։ Սակայն ոչ բոլոր դեպքերում են դրանք համապատասխանում իրականությանը։ Նրանք գնահատական են տալիս` օգտագործելով գնահատման իրենց մոդելները, որոնցում հաշվի չեն առել շատ մանրամասներ», – ասաց Մարկոսյանը։

Մասնավորապես, հաշվի չի առնվում կոնկրետ պետության իշխանությունների քաղաքականությունը` այդ խնդիրը մեղմացնելու և նույնիսկ բացարձակ լուծելու ուղղությամբ։ Նա նշեց, որ Հայաստանում ժողովրդագրության հետ կապված հարցն իսկապես սուր է դրված և դա իր պատճառներն ունի։

Հայաստանի բնակչությունը վերջին 27 տարիներին մշտապես կրճատվել է արտագաղթի հաշվին։ Կրճատվել է նաև բնակչության բնական աճը. եթե 1986թ–ին այն տարեկան կազմել է 60 հազար, ապա արդեն 2018թ–ին` 10800։

Սփյուռքի հանձնակատար՝ նախարարի փոխարեն. մնում է տեսնել` կլինե՞ն գործեր կենացների փոխարեն

Բարեբախտաբար, իրավիճակը ծայրահեղ չէ, և երկրում դեռևս չկա դեպոպուլյացիա։

«Բնակչության թվի կրճատման հիմնական պատճառը միգրացիան է, որը սկսվել է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով 20–րդ դարի 90–ականներից։ Սակայն վերջին շրջանում դրա հետ կապված դրական դինամիկա է նկատվում», – ասաց Մարկոսյանը։

Նա նշեց, որ մյուս խնդիրը 90–ականների սկզբին Հայաստանում ծնելիության մակարդակի կտրուկ անկումն էր 60 տոկոսով։ Մարկոսյանը նշեց, որ հիմա մինչև 1998թ–ը ծնված երեխաները մեծացել են և մտել ընտանիք կազմելու փուլ։ Հետևաբար, առաջիկա տարիներին ամուսնություններն ավելի քիչ կլինեն, և ծնելիությունը կնվազի։

«Տվյալ  պահին կառավարությունն իր առջև խնդիր է դրել ծրագրեր գործարկել, որոնք կմեղմացնեն այդ իրավիճակը և թույլ չեն Հայաստանին հայտնվել դեպոպուլիացիայի փուլում», – ասաց Մարկոսյանը։

Իր հերթին ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը հոռետեսորեն է վերաբերվում թվերին։ Ամեն դեպքում իրավիճակը կարող է փրկել կառավարությունը, որը պետք է գործարկի ծնելության խթանման հատուկ ծրագրեր։

Նրա խոսքով, եթե երկրում տնտեսական իրավիճակը չկայունանա, ՄԱԿ կանխատեսումը չի արդարանա։

Հիշեցնենք, որ 2019թ–ի հունվարի 1–ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 միլիոն 965 հազար 100 մարդ։ Այդ ցուցանիշը 2018թ–ին կազմել է 2 միլիոն 972 700 մարդ։